Գիտնականները Եգիպտոսում գտել են վաղեմի նեկրոպոլ, որի տասնյակ սարկոֆագներ ուղերձներ ունեն հանդերձյալ աշխարհից: Գերեզմանատեղին Կահիրեից հարավ է, Էլ Մինյա քաղաքի մերձակայքում:
Զրուցակիցս ավագ սերնդի նկարիչ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՍԱՀԱԿՅԱՆՆ է, որի նկարները գտնվում են, ի մասնավորի, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ հայ ազգային կերպարվեստի նշանավոր դեմքերից է, ճակատագրի քմահաճույքով ապրում է Մոսկվայում։ Եվ ճակատագիրը, որքան քմահաճ գտնվեց նրա նկատմամբ, նույնքան էլ լի էր բարեհաճությամբ, քանի որ լայն ճանապարհ բացեց նրա առաջ։
Արդեն վաճառքում է հայկական կինոյի վերաբերյալ առաջին ինտերակտիվ, ինտելեկտուալ սեղանի խաղը՝ «Կինոգետը», որը երաշխավորված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից։
Հայ-չեխական հարաբերությունները զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար 2017-ին ստեղծվել է «Հայ-չեխական համագործակցության կենտրոն» հիմնադրամը, որը երկու մայրաքաղաքների միջև մշակութային ու գործնական կամուրջների ստեղծման առաքելություն ունի։ Հայ և չեխ ժողովուրդները 25 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն, այս կենտրոնն էլ փորձում է է՛լ ավելի խորացնել երկուստեք հարաբերությունները տարբեր բնագավառներում:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մտավորականների, արվեստագետների հետ, փորձում է դաշտն ընկալել, իր մոտեցումները ներկայացնել: Հանդիպումներ են նախատեսվում նաև ստեղծագործական միությունների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:
Երուսաղեմում քրիստոնեական գլխավոր սրբավայրը` Տիրոջ գերեզմանի տաճարը կիրակի օրը փակեց դռները` ի նշան բողոքի Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների ու նոր օրենսդրության դեմ, որ պետությանն արտոնում է եկեղեցուց հողակտորներ վերցնել:
Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգում հեռուստադիտողների և միջազգային փորձագետների ժյուրիի քվեարկության 50։50 հարաբերակցությամբ 10 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ ստանալով Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում ներկայացնելու հնարավորություն:
Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հնագույն քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել` հայտնել են Սալոնիկի հնությունների վարչության հնագետները և շինարարական ընկերության ներկայացուցիչները «Ե՜վ հնություն, և՜ մետրո» խորագրով ասուլիսի ժամանակ:
Մի զարմացեք հարցից: Այո, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան Թուրքիայում 1915-ի հայերի զանգվածային սպանդը ցեղասպանություն ճանաչելու 2 օրինագիծ` վերահաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004-ի որոշումը և այս տարվա ապրիլի 24-ից 5 տարին մեկ Երևան կգա Նիդերլանդների ներկայացուցիչը` մասնակցելու Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...